• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 02
    10, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների նախագահին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի, վիրավորների և ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահը վշտակցություն և զորակցությունն է հայտնել Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին` զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 
  • 04
    09, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային Լիսաբոնի «Գլորիա» ճոպանուղու ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել։ «Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում» ,- մասնավորապես...
  • 29
    07, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը Մարի Հովելյան Հակոբյանի մահվան կապակցությամբ «Ցավով տեղեկացա նկարիչ Մարի Հովելյան Հակոբյանի մահվան մասին։ Մարի Հովելյանը վառ անհատականություն էր մեր մշակութային կյանքում։ Նա որպես ստեղծագործող ու նվիրյալ արվեստագետ, տասնամյակներ շարունակ ծառայել է հայ կերպարվեստին՝ իր երանգներով և ինքնատիպ ձեռագրով։ Մարի Հովելյանն իր ամուսնու Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ, որպես տաղանդավոր զույգ և անհատականություններ, իրենց կյանքի և ստեղծագործական ուղիով վկայությունն են արվեստին անվերապահորեն ծառայելու, նվիրումի...
  • 24
    07, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ամուրի մարզում տեղի ունեցած ուղևորափոխադրող ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել։ Նախագահ Խաչատուրյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ 
  • 17
    07, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: «Ցավով տեղեկացա Իրաքի առևտրային կենտրոններից մեկում բռնկված խոշոր հրդեհի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում», -ասվում է...
  • 12
    06, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Մեծ ցավով տեղեկացա Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
89
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: