Լրատվություն
Ցավակցական
28
08, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի թագավոր Հակոն Ութերորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի թագավոր Հակոն Ութերորդին:
Հեռագրում ասվում է.
«Ցավով տեղեկացա Ձեր հարգարժան հոր՝ Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի մահվան մասին։
Նորին մեծություն Հարալդ Հինգերորդը կհիշվի որպես հեռատես և նվիրյալ առաջնորդ, որը նշանակալի հետք է թողել Նորվեգիայի նորագույն պատմության մեջ։ Անգնահատելի է նրա ավանդը երկրի զարգացման և միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաև Նորվեգիայի ժողովրդի միասնականության ու համախմբվածության ամրապնդման գործում։
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, թագավորական ընտանիքին և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և տոկունություն»: