Լրատվություն
Ցավակցական
07
09, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պոդելին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պոդելին:
Հեռագրում ասվում է.
«Ցավով տեղեկացա Նեպալը պատուհասած ավերիչ ջրհեղեղների և սողանքների մասին, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի, անհետ կորածների, վիրավորների և ավերածությունների պատճառ դարձան:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Նեպալի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին ու հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն»: