• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    08, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որն անմեղ զոհերի պատճառ է դարձել: «Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն» ,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում:  
  • 27
    07, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին նրա եղբոր՝ շեյխ Սաիդ բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ: «Շեյխ Սաիդ բին Զայեդ ալ Նահյանը մեծ ներդրում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման և բարգավաճման գործում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ Աբու Դաբի Էմիրության կառավարության մեջ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր և ողջ ալ...
  • 22
    06, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին: Հեռագրում մասնավորապես ասվում է. «Ցավով տեղեկացա Ինչուան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:  
  • 22
    06, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին: Վիգեն Խաչատրյանը Հայաստանի անկախացումից ի վեր ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու և քաղաքական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ ու...
  • 15
    06, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին նրա տիկնոջ՝ Ֆլավիա Ֆրանցոնիի մահվան կապակցությամբ։ «Անդառնալի կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և մաղթում համբերություն և ոգու արիություն», - մասնավորապես ասվում է հեռագրում։ 
  • 14
    06, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է. «Մեծ էր Բեռլուսկոնիի դերակատարությունը Իտալիայի քաղաքական կյանքում: Իր կառավարման տարիներին նրան հաջողվեց համախմբել իտալացի ժողովրդին և բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը: Բեռլուսկոնին հայրենասեր քաղաքական գործիչ էր, բացառիկ վառ ու տաղանդավոր...
1
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: