• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 16
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը և խորին ցավակցություն հայտնել Նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:  
  • 10
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:  
  • 09
    04, 2013
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը: Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր...
  • 04
    04, 2013
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին՝ Արգենտինան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ: «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ջրհեղեղի պատճառած ավերածությունների կապակցությամբ: Բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ բարեկամական Արգենտինային՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահ Սերժ...
  • 22
    03, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բանգլադեշի նախագահ Զիլլուր Ռահմանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնակատար Մոհամեդ Աբդուլ Համիդին՝ Բանգլադեշի նախագահ Զիլլուր Ռահմանի մահվան կապակցությամբ:
  • 14
    03, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ և երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ: «Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման և ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ և ձեր հարազատներին, ինչպես նաև նրա գրչակից ընկերներին և ընթերցողներին»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի...
1
...
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
...
88
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: