Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
01
10, 2015
Նախագահը ցավակցություն է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: «Ժան Տեր-Մերկերյանը հայ երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից էր: Նրա կատարողական արվեստը և մանկավարժական գործունեությունը էապես նպաստել են Հայաստանում դասական արվեստի զարգացմանն ու հարստացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երաժշտի...
22
09, 2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Մովսիսյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին` անվանի պետական գործիչ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: ԱՐՄԵՆ ԽԻԿԱՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ կյանքի 54-րդ տարում, անժամանակ վախճանվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Արմեն Խիկարի Մովսիսյանը: Արմեն Մովսիսյանը ծնվել է 1962 թվականի...
12
09, 2015
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: «Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ...
09
09, 2015
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մուրադյանների ընտանիքին՝ անվանի պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ: «Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման, մասնավորապես՝ Երևանի և Գյումրու զարգացման գործում, արժանացել հայրենիքի բարձր պարգևներին: Նա իր հայրենանվեր գործունեությունը արդյունավետորեն շարունակել է նաև Հայաստանի անկախության...
01
09, 2015
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դալիբալթայանների ընտանիքին՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա անվանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան մասին: Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և...
01
09, 2015
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին: Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ: Խորին...
1
...
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
...
88