Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
06, 2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության և անմեղ զոհերի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության Նախագահ Ալ Բաջի Քաեդ Ալ Սեբսիին՝ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության և անմեղ զոհերի կապակցությամբ:
27
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի...
25
06, 2015
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը: Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման...
17
06, 2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:...
14
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:
04
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գանայի Նախագահ Ջոն Դրամանի Մահամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գանայի Հանրապետության Նախագահ Ջոն Դրամանի Մահամային՝ Աքրա քաղաքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Գանայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
1
...
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
...
88