• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 21
    01, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունգարիայի Նախագահ Յանոշ Ադերին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունգարիայի Նախագահ Յանոշ Ադերին՝ Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած ավտոբուսի վթարի ու դրան հաջորդած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ երեխաների կյանքեր խլեց: 
  • 20
    01, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրային շենքում բռնկված հրդեհի և փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնվեր փրկարարներ և հրշեջներ: «Վստահ եմ, որ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարելու աղետի հետևանքները։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում...
  • 16
    01, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:  
  • 09
    01, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: «Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր...
  • 25
    12, 2016
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:...
  • 20
    12, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների...
1
...
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: