Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ
Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին և հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին: Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ: Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ-շատերից,...
11
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՅԴ հիմնադրման 125-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես հանդես գալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնագծում և իր ուժերի...
09
12, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց...
07
12, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո
Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության և հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ: «Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես...
27
11, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ապագա» համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակիցներին
Ջերմորեն ողջունում եմ համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: «Ապագա» խորագիրը կրող այս կարևոր հավաքը մեկտեղել է սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդ ներկայացուցիչներին: Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մասնագիտական ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանումը, ուծացման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչպես նաև միջհամայնքային կապերի...
17
11, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Հարգելի՛ պարոն Կասպերսկի, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր: Ես մեծ հաճույքով հաճելի պարտականություն կատարեցի` պարոն Եվգենի Կասպերսկուն հանձնեցի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի այս տարվա մրցանակը: Աշխարհով մեկ սփռված համակարգիչներից օգտվող միլիոնավոր մարդկանց համար «Կասպերսկի» և «Կասպերսկու լաբորատորիա»...
1
...
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
...
79