Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
31
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ: Այս տարի մենք բոլորս համայն հայության միասնականության բացառիկ դրսևորումների...
25
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը լրագրողների Ամանորի ընդունելության ժամանակ
Հարգելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր...
23
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ
Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին և հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին: Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ: Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ-շատերից,...
11
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՅԴ հիմնադրման 125-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես հանդես գալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնագծում և իր ուժերի...
09
12, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց...
07
12, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո
Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության և հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ: «Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես...
1
...
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
...
80