Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
02
09, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք:...
18
07, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: «Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը դարեր շարունակ իր սրբազան պարտքն է կատարել առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, առ Հայրենիք և համայն հայություն: Ձեր...
12
07, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Արդեն տասներկուերորդ անգամ Երևանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների և իրականացնողների ձեռքբերումն է և բոլոր երևանցիների կողմից սպասված մեծ տոն: Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում...
08
07, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացման ժամանակ
Հարգելի՛ պարոն Ֆեյերստայն, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի հարգարժան մասնակիցներ, Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում և ազդարարել այս ներկայացուցչական համաժողովի մեկնարկը։ Հպարտ եմ, որ լինելով մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, մենք վերածնվել ենք, պետականություն կերտել և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։...
01
07, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին
Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։ Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարներն իրենց վրա են վերցրել շատ կարևոր առաքելություն` համախմբել հայրենիքի և սփյուռքի բժշկական ներուժը, համատեղ ծրագրերով զարգացնել առողջապահական համակարգերը Հայաստանում և Արցախում։ Սա հայրենիքի և սփյուռքի արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ կարող է հանդիսանալ։ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում կազմակերպվող հերթական...
06
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում
Սիրելի՛ բարեկամներ, Հարգելի՛ ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում` «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։ «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն...
1
...
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
...
83