Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
06, 2026
Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան։ Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման, հանրային պատասխանատվության և պետական ինստիտուտների կայացվածության համար։ Քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ ձևավորված արդյունքներն այն իրավական ու բարոյական հիմքն են, որի վրա հենվում է պետական իշխանության լեգիտիմությունը։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի...
05
06, 2026
Հանրապետության նախագահի ուղերձը նախընտրական քարոզարշավի ավարտի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է հերթական նախընտրական քարոզարշավը՝ ժողովրդավարական գործընթացի կարևորագույն այն փուլը, որի ընթացքում քաղաքական ուժերն ու թեկնածուները հանրությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, առաջնահերթություններն ու երկրի և համայնքների զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները։ Ընտրությունները ժողովրդավարական պետության կենսագործունեության հիմնարար բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն քաղաքական ընտրության հնարավորություն են, այլև հանրային պատասխանատվության,...
28
05, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։ Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր...
09
05, 2026
Հանրապետության նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։ Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր...
08
05, 2026
Հանրապետության նախագահի խոսքը նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ, Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և...
01
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման և հասարակական կյանքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու և բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե՛ ընտանիքների բարեկեցությունը, թե՛ պետականության հզորացումը։ Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
83