Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
28
05, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։ Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր...
09
05, 2026
Հանրապետության նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։ Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր...
08
05, 2026
Հանրապետության նախագահի խոսքը նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ, Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և...
01
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման և հասարակական կյանքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու և բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե՛ ընտանիքների բարեկեցությունը, թե՛ պետականության հզորացումը։ Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը...
07
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սիրելի՛ մայրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ։ Այս օրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի և պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ՝ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության և արժանապատվության օրինակ։ Ապրիլի 7-ը նաև առիթ է գնահատելու ձեր ամենօրյա ներդրումը՝ ընտանիքում և հասարակության մեջ։ Ձեր...
04
04, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։ Զատիկը միավորում է մեզ ընտանիքների շուրջ՝ ամրացնելով մարդկային...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
83