Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
23
04, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով...
13
04, 2014
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
Բարև ձեզ, Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Այս օրերի ընթացքում ես հանդիպել և զրուցել եմ շատ-շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ-շատերի հետ և լսել, բնականաբար,...
29
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի բացման կապակցությամբ
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Սիրով ողջունում եմ «Հայաստան - Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի բոլոր մասնակիցներին: Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Հենց այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ...
25
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հաագայում Միջուկային անվտանգության գագաթնաժողովում
Մեծարգո՛ պարոն վարչապետ, Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային...
06
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում
Մեծարգո Նախագա՛հ Դոլ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի և Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի փայլուն կազմակերպման և հրաշալի հյուրընկալության համար: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր առաջին անգամն է, որ ԵԺԿ գագաթնաժողովն անցկացվում է առանց երջանկահիշատակ Վիլֆրիդ Մարտենսի: Նա բացառիկ ավանդ ունեցավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հիմնադրման և...
15
02, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԿՄ 10-րդ համագումարում
Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին և ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են: Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր...
1
...
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
...
82