Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբատում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հանրապետության Նախագահը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
15
09, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի հիման վրա:
15
09, 2017
Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտու¬թյան և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք...
14
09, 2017
Նախագահը ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի...
14
09, 2017
Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օրհնության կարգը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
13
09, 2017
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև...
1
...
594
595
596
597
598
599
600
601
602
603
604
...
1264