• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 13
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:  
  • 13
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստնում Ֆրանսիայի դեսպանություն Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստնում Ֆրանսիայի դեսպանություն Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:  
  • 12
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու...
  • 12
    07, 2018
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպմանը քննարկվել են Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի՝ հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցության հնարավորությանը՝ հաշվի առնելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու...
  • 11
    07, 2018
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ  հաջողություններ մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։ Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ...
  • 11
    07, 2018
    Նախագահը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է ընդունել գործադիր տնօրենի հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը: Միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ,...
1
...
596
597
598
599
600
601
602
603
604
605
606
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: