• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 11
    06, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին: Հանրապետության նախագահն ու հյուրերը զրուցել են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի եւ հետագա անելիքների մասին: Անդրադարձ է եղել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ձեռքբերումներին ու հաջողություներին, ինչպես նաեւ նոր նախաձեռնություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ոգևորված է...
  • 10
    06, 2018
    Նախագահը  մասնակցել է  «Ավրորա՝ ի  պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը Նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը: Նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. ««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ: Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական...
  • 08
    06, 2018
    Նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, հայտնում ենք, որ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Գոհունակությամբ նշելով այս մասին եւ վերահաստատելով հրապարակային ու թափանցիկ աշխատելու գործելակերպը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց...
  • 07
    06, 2018
    Նախագահն ընդունել է  Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի  ներկայացուցիչներին
 
Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը: Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երեկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու...
  • 07
    06, 2018
    Նախագահն  ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:  
  • 07
    06, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում` նախագահ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի,...
1
...
605
606
607
608
609
610
611
612
613
614
615
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: