• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 30
    07, 2018
    Պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկրօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան` դստեր Լաուրա Մատարելլայի հետ: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:  
  • 29
    07, 2018
    Նախագահը մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը Նախագահը մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների եւ մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների...
  • 28
    07, 2018
    Պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի...
  • 26
    07, 2018
    Նախագահը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ  Վազգեն Յակուբյանին
 
Նախագահը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարի ապրիլին Մարսելից եւ ավարտվել հուլիսի 21-ին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Նա նաեւ ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:...
  • 26
    07, 2018
    Նախագահը հանդիպել է Առաջնորդության դպրոցի շրջանավարտների  հետ Նախագահը հանդիպել է Առաջնորդության դպրոցի շրջանավարտների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ: Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձեւաչափում պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաեւ լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները: Նախագահ Սարգսյանն էական է համարել պետության զարգացման...
  • 25
    07, 2018
    Նախագահն այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն Նախագահն այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող...
1
...
595
596
597
598
599
600
601
602
603
604
605
...
1352
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: