Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
24
07, 2018
Նախագահը ներկա է գտնվել ՀՄԸՄ հիմնադրման 100- ամյակին նվիրված հանդիսությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը:
21
07, 2018
Նախագահն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց: Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին եւ թոռնուհուն: Նախագահը դիտել է հայր եւ դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաեւ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելք ցուցահանդեսների մասին:
21
07, 2018
Նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ի երեկոյան այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց: Նախագահ Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։ Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության եւ զարգացման վերաբերյալ:
21
07, 2018
Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին: Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ: Նախագահը կարեւորել է առաջնահերթ խնդիրների...
20
07, 2018
Նախագահ Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոց
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ: Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին: Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը: Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ...
20
07, 2018
Նախագահը հանդիպել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության եւ «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողներին, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից: Ուսանողները նախագահին ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, կիսվել տպավորություններով, այնուհետեւ տարաբնույթ հարցեր են ուղղել, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, ստեղծված նոր հնարավորությունների,...
1
...
593
594
595
596
597
598
599
600
601
602
603
...
1349