Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
09, 2018
Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել
Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ:...
21
09, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած...
20
09, 2018
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով. «Վեհափա՛ռ Տեր, Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախ թույլ տվեք միանալ բոլոր այն...
20
09, 2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին եւ ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Նրանք Հայաստան են ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորն ընդգծել է, որ խիստ տպավորված է Հայաստան իր առաջին այցից: Նշելով, որ մինչ այս Հայաստանին եւ հայ ժողովրդին ծանոթ է եղել ամերիկահայ համայնքի միջոցով, Ջին Բլոքն...
20
09, 2018
Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ:
19
09, 2018
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կոնգոյի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան ՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Կոնգոյի միջեւ համագործակցության...
1
...
586
587
588
589
590
591
592
593
594
595
596
...
1352