Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
06, 2021
Պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար. Չինաստանի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: «Ես մեծ նշանակություն...
23
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ նախագահին մաղթելով քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ...
23
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հղելով իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները: «Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի բարեկեցության և բարգավաճման», - մասնավորապես նշվում է Թուրքմենստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
23
06, 2021
Համոզված եմ, որ կկարողանանք լիարժեքորեն իրացնել հայ-բելառուսական հարաբերությունների ներուժը. Ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ձեր երկարամյա անձնուրաց աշխատանքը տարբեր ասպարեզներում՝ գիտությունից մինչև դիվանագիտություն և քաղաքականություն, միշտ եղել է Ձեր երկրին և ժողովրդին անկեղծ ծառայելու օրինակ: Այս դժվարին պահին առանձնակի արժեք են ներկայացնում այն փոխադարձ վստահությունն ու անշահախնդիր բարեկամությունը, որոնք...
23
06, 2021
Հայ-ղազախական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցությանը. ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում: Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասված է Նուրսուլթան...
23
06, 2021
Մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանը. ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նա բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում: «Համոզված եմ, որ բարձր մակարդակով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների...
1
...
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
...
1273