• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    05, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ: Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող բարեփոխումների, առաջիկա ծրագրերի, 2022թ. ընդունելության դիմումների ընթացքի մասին:
  • 02
    05, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կոշքարյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կոշքարյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կոշքարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՍԴՀԿ վարչության անդամներ Վարազդատ Եղիազարյանը և Վարդան Վարդանյանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, Արցախի հիմնախնդրին, երկրի ներքաղաքական իրավիճակին:
  • 30
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ կարևորել բոլոր...
  • 30
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: Երկուստեք կարևորվել է տարբեր...
  • 29
    04, 2022
    Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այն սկզբնաղբյուրին, որը կոչվում է գիտություն. նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այն սկզբնաղբյուրին, որը կոչվում է գիտություն. նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության հիմնական արդյունքները և առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը, ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը: Աշոտ Սաղյանը նշել է, որ 2021-ին COVID-19...
  • 29
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել ստեղծագործական կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը, նշվել է, որ կանաչ և վերականգնվող էներգիան կարող է առաջատար դիրքեր գրավել երկկողմ օրակարգում:
1
...
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: