Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
11, 2025
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Անչափ հաճելի է կրկին գտնվել եղբայրական Վրաստանի հյուրընկալ հողում։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Ուրախ էի կրկին հանդիպել...
19
11, 2025
Կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումը
Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։ Նախագահները հատուկ ուշադրություն են...
19
11, 2025
Կայացել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը
Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը։
19
11, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը և...
19
11, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
18
11, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալայզիայի դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ նշելով, որ Հայաստանի և Մալայզիայի հարաբերությունները բարեկամական են և ունեն զարգացման մեծ ներուժ։ «Մենք կարևորում ենք Մալայզիայի հետ հարաբերությունները։ Հուսով եմ, որ Ձեր նշանակմամբ մեր երկկողմ համագործակցությունն առավել կակտիվանա» ,– նշել է նախագահ Խաչատուրյանը։ Դեսպան Դաթո Չոնգ Լուն-Լայը...
1
...
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
...
1339