• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    10, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում 1999 թվականի ահաբեկչության զոհերի հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: 
  • 21
    10, 2025
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ս-յունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Կաբլանյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ս-յունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Կաբլանյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Ս-յունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք...
  • 21
    10, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։ Հանրապետության նախագահը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է մեր երկրի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, և հայ...
  • 20
    10, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ում Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բացման խոսքով է հանդես եկել «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովում: «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ին բացման խոսքով են հանդես եկել նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն: Նախագահի ելույթը. «Համաժողովի հարգելի...
  • 20
    10, 2025
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել թանկարժեք նվերի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արամ Ա Կաթողիկոսի...
  • 18
    10, 2025
    Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին պատանի ստեղծագործողներ Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին պատանի ստեղծագործողներ Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է Դանիելյան արվեստի կենտրոնի և արցախյան տարբեր մշակութային կենտրոնների սաների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 34-ամյակին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիտել է ցուցադրությունը, ծանոթացել ու զրուցել պատանի ստեղծագործողների հետ:
1
...
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
...
1335
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: