Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան տիկին Նինինգ Սունինգսիհ Ռոխադիաթը (Nining Suningsih Rochadiat) (նստավայրը` Կիեւ): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նա իր մեծ նպաստը կբերի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների եւ այդ տարածաշրջանում մեծ դերակատարություն ունեցող Ինդոնեզիայի հետ...
14
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ օրերս Պրահայում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ: Սերժ...
14
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` անդրադարձ է եղել Նախագահ Սարգսյանի ապրիլ ամսին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
13
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մանակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի աշխատանքներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մանակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի աշխատանքներին: Երկրի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով: * * * Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի մասնակիցներին Հարգելի՛ գործարարներ, հյուրեր, Ողջունում եմ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական համագումարի մասնակիցներիդ: Չորս տարի է անցել միության նախորդ համագումարից եւ...
13
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
13
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներին: Համահայկական հերթական խաղերը կանցկացվեն առաջիկա օգոստոսին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է խոսել մի այնպիսի կարեւոր ու գեղեցիկ միջոցառման մասին, ինչպիսին համահայկական խաղերն են: “Անկեղծորեն ուրախանում եմ, երբ տարբեր մարդկանցից լսում եմ հերթական համահայկական խաղերի մասին: Դա նշանակում է, որ համահայկական խաղերն արդեն կայացած իրողություն են եւ պատմություն ունեն”,...
1
...
1261
1262
1263
1264
1265
1266
1267
1268
1269
1270
1271
...
1336