• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 17
    06, 2009
    Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկնոջ հրավիրած պաշտոնական ընթրիքին Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկնոջ հրավիրած պաշտոնական ընթրիքին /թարգմանություն արաբերենից/ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ձերդ Գերազանցություն պարոն Սերժ Սարգսյան եւ տիկին Ռիտա Սարգսյան, Տիկնայք եւ պարոնայք Սկզբում թույլ տվեք առիթից օգտվել եւ Ձերդ Գերազանցությանը հայտնել իմ շնորհակալությունը` Հայաստան այցելելու Ձեր կողմից ինձ ուղղված հրավերի համար, եւ արտահայտել իմ մեծ ուրախությունը այսօր այստեղ` բարեկամ...
  • 17
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի եւ տիկին Ասմա ալ-Ասադի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի եւ տիկին Ասմա ալ-Ասադի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ Մեծարգո պարո՛ն Նախագահ, Մեծարգո տիկի՛ն Ասմա ալ Ասադ, Հարգարժան տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար առանձնահատուկ հաճույք է ողջունելու բարեկամ Սիրիայի Նախագահին իր ազնվազարմ տիկնոջ հետ, ովքեր առաջին անգամ են այցելում Հայաստան: Այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքները եւս փաստեցին, որ երկկողմ եւ միջազգային տարբեր խնդիրների...
  • 16
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադը Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը եւ տիկին Ասմա Ալ-Ասադը: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ...
  • 16
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին: Համազեկուցողների այցի նպատակն է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ դիտարկել Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609,1620 եւ 1643 բանաձեւների կատարման ընթացքը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրախորհրդի հետ Հայաստանի գործակցությունը եւ ասել. "Կարծում եմ, այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեր երկիրը պատրաստ է կատարել ստանձնած...
  • 14
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի,...
  • 13
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին: Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանը 2008թ-ի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության...
1
...
1240
1241
1242
1243
1244
1245
1246
1247
1248
1249
1250
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: