• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 10
    07, 2010
    Նախագահ Սարգսյանը Ուկրաինայում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուկրաինայում` Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որտեղ քննարկվել են Համագործակցության անդամ պետությունների տնտեսական ինտեգրացիային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Գագաթաժողովին մասնակցել են նաեւ հյուրընկալ երկրի` Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի նախագահները:
  • 09
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գյումրիում: Հանրապետության ղեկավարն այցելել է քաղաքի “Մուշ-2” թաղամաս, մասնակցել` նորակառույց այդ թաղամասում 22 բնակելի շենքերի շահագործման հանձնման արարողությանը, շնորհավորել` բնակարան ստացած ընտանիքներին: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է “Մուշ-2” թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքը: Այս փուլում “Մուշ-2” թաղամասում կառուցվելու է 32 բնակելի շենք` 1756 բնակարան: Նախագահը շրջայց է կատարել թաղամասի շինհրապարակում, ծանոթացել նաեւ...
  • 09
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա` մասնակցելու Ղրիմում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին:
  • 09
    07, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ սենատորներ Օդետ Տերադը եւ Ֆիլիպ Դալիեն: Ողջունելով հյուրերին` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ջերմ տպավորություններով է հիշում այս տարվա մարտին Ֆրանսիայի Սենատում կայացած իր հանդիպումը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես գնահատում է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի...
  • 07
    07, 2010
    Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 1-ի հրամանագրով` Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
  • 05
    07, 2010
    Նախագահ Սարգսյանը Աստանայում մասնակցել է ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:...
1
...
1175
1176
1177
1178
1179
1180
1181
1182
1183
1184
1185
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: