Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը շնորհավորելով ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա: “Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին”,-ասել է ՀՀ Նախագահը:
14
07, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորոսկուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորոսկուն: Նախագահը Լեհաստանի արտգործնախարարին խնդրել է նորընտիր Նախագահ Կոմորովսկուն փոխանցել իր շնորհավորանքները` Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ վերջին շրջանում Լեհաստանին բաժին հասած ծանր փորձություններն այլեւս ետեւում են, եւ երկրի կյանքը վերադարձել է բնականոն հուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ...
13
07, 2010
Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում...
13
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իսրայելի պետության Պետական վերահսկիչ եւ օմբուդսման Միխա Լինդենշտրաուսին: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Իսրայելի օմբուդսմանի գրասենյակի միջեւ ձեւավորված համագործակցությունն ու կարեւորել փորձի փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքը:
12
07, 2010
Նախագահ Սարգսյանը մասնակցել է “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ “Ամերիկայի Հայկական Համագումար” կորպորացիայի ու “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի երեւանյան գրասենյակներ: Հանրապետության ղեկավարին...
10
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իգոր Լեւիտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին: Հանրապետության ղեկավարը հյուրի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել` միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին: Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում ՌԴ նախագահ...
1
...
1174
1175
1176
1177
1178
1179
1180
1181
1182
1183
1184
...
1336