Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել օգոստոսի 15-23-ը Երեւանում կայանալիք շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող օլիմպիադային կմասնակցեն բարձր վարկանիշային կարգ ունեցող շուրջ քառասուն հայ շախմատիստներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից: Օլիմպիադայի անցկացումը նպատակ ունի խթանելու Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության կապերը...
13
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի կապակցությամբ
“Սրտանց ողջունում եմ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորություններ է ընձեռում քննելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքը: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն օտարության մեջ`...
12
08, 2010
Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Օգոստոսի 20-ին Երեւանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ եւ մի շարք երկկողմ հանդիպումներ Երեւանում եւ Սեւանում: Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին...
04
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՀՀ Նախագահը եւս մեկ անգամ ցավակցություն եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտե, թե նման իրավիճակներում որքան կարեւոր է բարեկամ երկրների աջակցությունը եւ առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման...
24
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
23
07, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի եզրափակիչ փուլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք" ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին: Մրցույթի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. “Ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ եւ ուժեղ: Տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է`իրենք են հաղթել: Սա շատ...
1
...
1171
1172
1173
1174
1175
1176
1177
1178
1179
1180
1181
...
1336