Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
12, 2023
Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոլումբիայի դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Եկող տարում մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, ինչը լավ առիթ է, որպեսզի ակտիվացնենք մեր հարաբերություններն ու համագործակցության նոր...
03
12, 2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նասիմ Նիքոլաս Թալեբին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբին: Նասիմ Թալեբը Հայաստանում է գտնվում Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարարության 2023» համաժողովին մասնակցելու նպատակով: Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները: Իր խոսքում նախագահը նշել է, որ խմբագրել է հեղինակի...
02
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է միջպետական գործընկերության հետագա զարգացման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ...
02
12, 2023
Հանրապետության նախագահը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բնույթը: Մտքեր են փոխանակվել ընթացիկ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բազմակողմ շահավետ համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում և Մերձավոր...
01
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հորդանանի թագավորի հետ
Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խթանման վերաբերյալ հարցեր: Հանրապետության նախագահը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան ռեգիոնում կայուն և հարատև...
01
12, 2023
Նախագահը Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը COP-28 համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերն ու հնարավորությունները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների և վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:
1
...
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
...
1336