01
12, 2023

Նախագահը Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը COP-28 համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերն ու հնարավորությունները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների և վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:  

← Վերադառնալ