Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
18
12, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Կատարի Պետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին: «Կարևորում ենք բարեկամ Կատարի հետ բարձրաստիճան երկխոսության աշխուժացումը և քաղաքական ու տնտեսական փոխշահավետ օրակարգի առաջ մղումը: Վստահ եմ, որ առկա են երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ նախադրյալներ», - ասել է նախագահը: Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարը...
17
12, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Այս...
16
12, 2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի , Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի , Վիրաբ Վարդանյանի , Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի , Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի...
13
12, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Ռումինիայի ղեկավարությանն ու ժողովրդին և հաջողություններ ու բարգավաճում մաղթել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:...
12
12, 2024
Հանրապետության նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի...
12
12, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: «Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ: Հայաստանի...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1276