• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 30
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Քրիսթինե Վայգանդին Հայաստանում իր գործունեության ընթացքում իրականացրած մեծածավալ և հետևողական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության համար։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներդրումը...
  • 30
    01, 2026
    Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։ «Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական և ավելի կսերտանան...
  • 30
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոն։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանրապետության նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկու երկրները ակտիվորեն համագործակցում են...
  • 30
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության զգալի, սակայն դեռևս լիովին չիրացված ներուժ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության ընթացքում հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ փոխադարձ...
  • 27
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: 
  • 26
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը, մանրամասներ հիշատակելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ: Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: