Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
06, 2021
Հայ-ղազախական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցությանը. ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում: Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների» ,- մասնավորապես ասված է Նուրսուլթան...
23
06, 2021
Մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանը. ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նա բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում: «Համոզված եմ, որ բարձր մակարդակով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների...
23
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: «Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը: Վստահ եմ՝ Ձեր առաջիկա պետական այցը Իտալիա կարևոր առիթ կհանդիսանա մեր՝ միասին գրանցած արդյունքների և երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու հնարավորությունների մասին մտածելու համար: Բարեկամության...
23
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության զարգացումն ու խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես նշվում է նախագահ...
23
06, 2021
Դուք ներդրում եք ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի. Ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի: Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր...
23
06, 2021
Պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար. Չինաստանի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: «Ես մեծ նշանակություն...
1
...
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
...
286