20
09, 2021

Լիահույս եմ, որ մեր բարեկամության ավանդական կապերը կշարունակեն ամրապնդվել.​ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ​ ​ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորելէ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին

Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանի համագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբեր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասվում է ​ նախագահ ԱբդելՖաթթահ Ալ Սիսիի ուղերձում:  

← Վերադառնալ