Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։ Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում...
18
11, 2021
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նախագահ Էգիլս Լևիցին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։ Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։
18
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարոկկոյի թագավորին Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
18
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Oմանի սուլթանին երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Oմանի սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ Աայիդին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Օմանը կշարունակեն համագործակցության բարի ավանդույթները և համատեղ ջանքերով նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:
11
11, 2021
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Անգոլայի նախագահին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նախագահ Ժուաո Լոուրենսուին և Անգոլայի ժողովրդին և հույս հայտնել, որ Հայաստանի և Անգոլայի միջև փոխգործակցությունը կշարունակի խորանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
28
10, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Չեխիայի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: «Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների գործակցությանը՝ ձեռքբերումներ արձանագրելով տարբեր...
1
...
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
...
295