11
11, 2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Անգոլայի նախագահին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նախագահ Ժուաո Լոուրենսուին և Անգոլայի ժողովրդին և հույս հայտնել, որ Հայաստանի և Անգոլայի միջև փոխգործակցությունը կշարունակի խորանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
 

← Վերադառնալ