Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
16
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բահրեյնի թագաժառանգ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագաժառանգ, արքայազն Սալման Բին Համադ Ալ Խալիֆային Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բահրեյնի ժողովրդին Բահրեյնի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
16
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Բահրեյնի միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
13
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բերսեին՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը, վստահ եմ, նոր ազդակ և խթան կլինի փոխշահավետ համագործակցության առավել խորացման ու ընդլայնման...
12
12, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քենիայի Հանրապետության նախագահ Ուիլյամ Ռուտոյին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Քենիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։...
06
12, 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը՝ նպաստելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա...
06
12, 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս տարի լրացել է Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը...
1
...
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
...
295