Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
09, 2018
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն եւ երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը՝ էլ ավելի...
20
09, 2018
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Չինաստանի նախագահը
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից: «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացման...
20
09, 2018
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամության եւ փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում եւս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի...
20
09, 2018
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն: Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաեւ Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի եւ անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը եւ հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության եւ բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները,...
09
09, 2018
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երեւանի եւ Դուշանբեյի համատեղ ջանքերը, առեւտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար կապերի զարգացումը, կնպաստի հայ-տաջիկականր համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
01
09, 2018
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ միջպետական համագործակցության բարելավմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցության ներուժի բացահայտմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը:
1
...
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
...
295