• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 01
    09, 2018
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ միջպետական համագործակցության բարելավմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցության ներուժի բացահայտմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը:  
  • 30
    08, 2018
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:  
  • 27
    08, 2018
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:  Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել: Նա իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Դոդոնին եւ Մոլդովայի բարեկամ ժողովրդին:
  • 24
    08, 2018
    Ուկրաինայի ազգային տոնի կապակցությամբ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից: Նա բարեմաղթանքներ է հղել Ուկրաինայի իր պաշտոնակցին, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն եւ բարօրություն:  
  • 24
    07, 2018
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: 
  • 23
    07, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։ Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։ Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն...
1
...
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
...
290
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: