• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 24
    08, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մսրյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին: Թատրոնում եւ կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին”:
  • 31
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Հեռագրում ասված է. “Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին”:
  • 29
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին: Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի...
  • 22
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. “Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի մահվան մասին: Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատկապես...
  • 12
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տրիպոլիում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Տրիպոլիում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայի ղեկավար, գնդապետ Մուամմար Կադաֆիին: ՀՀ Նախագահը վշտակցություն է հայտնել պարոն Կադաֆիին, զոհվածների ընտանիքներին եւ Լիբիայի բարեկամ ժողովրդին:
  • 11
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` ՌԴ Կեմերովոյի մարզի «Ռասպադսկայա» ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որը մի քանի տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: "Այս վշտալի օրերին Ձեր հետ կիսում ենք կորստյան ցավն ու կսկիծը, եւ խնդրում ենք կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին",-ասված է Նախագահ Սարգսյանի հեռագրում:
1
2
3
...
83
84
85
86
87
88
89
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: