Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
09, 2018
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական...
29
08, 2018
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն:
27
08, 2018
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե որպես մարզիկ, թե որպես մարդ: Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը...
19
08, 2018
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ եւ հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու խնդիրները խորությամբ...
15
08, 2018
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասվում է ցավակցական հեռագրում:
07
08, 2018
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման «վերջին Մոհիկանի»՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. ««Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները եւ ազատության ու արդարության համար պայքարի ոգին: Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման...
1
...
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
...
88