• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 14
    02, 2018
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Թագուհուն և ողջ արքայական ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:  
  • 11
    02, 2018
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ...
  • 03
    02, 2018
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին ամերիկացի նշանավոր բարերար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել բարերարի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: «Ջոն Հանթսման ավագը մեծ ավանդ է ունեցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում: Նրա ապրած կյանքը և անցած ճանապարհը օրինակելի են...
  • 26
    01, 2018
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի ցավալի դեպքի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մուն Ջե Ինին, Կորեայի Հանրապետության ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  
  • 18
    01, 2018
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները:  
  • 16
    01, 2018
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ և կորով՝...
1
...
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: