• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 22
    09, 2018
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: «Դատապարտելով ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,-ասված է նախագահ...
  • 22
    09, 2018
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին:   Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական...
  • 29
    08, 2018
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն: 
  • 27
    08, 2018
    Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե որպես մարզիկ, թե որպես մարդ: Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը...
  • 19
    08, 2018
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ եւ հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու խնդիրները խորությամբ...
  • 15
    08, 2018
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասվում է ցավակցական հեռագրում: 
1
...
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: