Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
02
01, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահը Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
24
12, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:
05
12, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: «Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը: Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին: Նա հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք...
04
12, 2018
Նախագաh Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։ Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը։
04
12, 2018
Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավը դարձնելու համար. Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջորջ Բուշ Ավագի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: «Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան: Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր...
02
11, 2018
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին. «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել, որ անհնարինը կարելի է հնարավոր...
1
...
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
...
88