• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
The President of the Republic of Armenia
  • The President
  • The Office
  • Updates
  • Documents
  • Armenia
Documents

The signed laws

  • Decrees of the President
  • The signed laws
  • Directives
  • Reports
  • 29
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:
  • 29
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և կից օրենքների փաթեթը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, օրենքով սահմանվում են անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման դեպքերն ու կարգը:  
  • 24
    06, 2020
    Նախագահը ստորագրել է Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի սահմանված են հետընդունման մասով Հայաստանի և Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման...
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական...
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կարգավորվում են կենսաթղշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:  
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգման վարկերի բանկից ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրերի համար:  
1
...
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
...
78
Subscription

Address: 26/1 Marshall Baghramian Ave., Yerevan 0024, Republic of Armenia

  • Webmaster
  • Links
  • Site Map

© 1999-2023 The Office to the President of the Republic of Armenia, Copyright.