Decrees of the President of RA
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
2012 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Լևոն Արսենի ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արսեն Լևոնի ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Մովսես Խորենացու մեդալով՝
Արթուր Գևորգի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Հռիփսիմե Արմենի ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. դեկտեմբերի 24
Երևան