Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարին
Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որը հրավիրված է լուծելու մեկ կարևոր հարց. ընտրելու միության նոր նախագահ: Ցավում եմ, որ առիթը միության բազմամյա և բազմավաստակ նախագահի` Լևոն Անանյանի անսպասելի ու անժամանակ կորուստն է: Մեզանից հեռացածների հիշատակի լավագույն խնկարկումը նրանց թողած գործի շարունակականության ապահովումն է: Սիրելի՛ բարեկամներ, Գաղտնիք չէ, որ հայ գրողը բոլոր ժամանակներում եղել է առաջամարտիկ, արձագանքել է ժողովրդին...
16
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստի մասնակիցներին
Հարգելի հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանում և մաղթում բեղմնավոր և կառուցողական աշխատանք: Նիստի օրակարգի թեման և հարցերը հաստատում են ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը: Միջազգային ահաբեկչությունը, անդրազգային հանցավորությունը, բնական կատակլիզմները, տեխնածին աղետները վտանգավոր երևույթների բնավ ամբողջ ցանկը չէ, որոնց հետ այսօր բախվում է մարդկությունը: Ժամանակակից...
11
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովի մասնակիցներին
Հարգելի՛ քաղաքապետներ, Մայրաքաղաքների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը մեծ պատիվ ու պատասխանատվություն է մեր երկրի ու իշխանությունների համար: Վեցամսյա նախագահության ժամկետում մենք նպատակ ունենք հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կշեշտադրեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ խթանելով որոշակի ոլորտներում եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացումն ու...
11
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ջերմորեն ողջունում եմ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում հավաքվել են հայագիտության հայտնի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Խորհրդանշական է, որ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովն իր նիստերը գումարում է Հայաստանի Հանրապետության...
02
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Պարո՛ն նախագահ, Պարո՛ն Գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ, Ուրախ եմ 800 միլիոն եվրոպացիների ներկայացնող մեր կառույցի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմելու այս հնարավորության համար: Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ...
24
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը
Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր, Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ...
1
...
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
...
79