• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 18
    02, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Երկրապահը կազմավորվել է մեր նորագույն պետականությանը զուգընթաց, ունեցել է նշանակալի մասնակցություն Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում: Այդ ժամանակից ի վեր «Երկրապահ» անունն իսկ օգտագործվում է և՛ եզակի, և՛ հոգնակի իմաստով, ուստի և նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք: Երկրապահը...
  • 28
    01, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձիկապակցությամբ: Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝...
  • 31
    12, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր: Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու...
  • 26
    11, 2016
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո   Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի, Հայաստանի հանրապետական կուսակցության Նախագահի պաշտոնում ինձ վերընտրելու կապակցությամբ։ Բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք։ Բայց ունենք նաև կուռ թիմ և տարիների հարուստ փորձ։ Հիմա ես այդ փորձի հիման վրա հնչեցնեմ յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել, որպես կուսակցության ղեկավար, շարունակելու եմ ակնկալել բոլոր կուսակցականներից՝ անկախ նրանց գրաված դիրքից հասարակության մեջ։...
  • 26
    11, 2016
     ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում Սիրելի՛ գործընկերներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի շրջանակներում։ Այսօր մենք ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ուղղություններով ձեռնարկված քայլերին, վեր հանելու թերությունները և առաջ գնալու նոր ազդակներ փոխանցելու կուսակցական...
  • 14
    11, 2016
    Նախագահի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Նախագահի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ, Ավագանիների հարգարժա՛ն անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ։ 20 տարի առաջ՝ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր, ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից: Այդ ընթացքում հաճախ առաջ ենք...
1
...
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
...
75
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: