• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 08
    03, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհում առավել կարևոր է ապահովել...
  • 28
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։ Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի...
  • 05
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սուրբ Ծննդյան առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սուրբ Ծննդյան առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի ընտանիքների հիմքերը, բազմապատկի մերձավորի հանդեպ հոգատարությունը և հույս ներշնչի վաղվա օրվա նկատմամբ։...
  • 31
    12, 2025
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Տարին մոտենում է իր ավարտին, և մենք կանգնած ենք նոր՝ 2026 թվականի շեմին։ Այս պահը լավ առիթ է ոչ միայն շնորհավորելու միմյանց, այլև մեկ անգամ էլ հետ նայելու անցած ճանապարհին, գնահատելու մեր ձեռքբերումներն ու գիտակցելու այն աշխատանքը, որ դեռ առջևում է։ Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու...
  • 05
    10, 2025
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության...
  • 21
    09, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ: Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։ Բայց նաև այդ ճանապարհը մեզ...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
82
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: